Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահի հարցազրույցը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման բանաձև է. Յուրի Նավոյան

Հուլիս 20,2016 12:46

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Lenta.ru-ին` «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ժամանակի հարց է» վերնագրով բացառիկ հարցազրույցում, որը ռուսաստանյան լրատվամիջոցներին առաջինն է ապրիլից հետո, նախ Ադրբեջանի ապրիլյան գործողությունները բնութագրում է իբրև պատերազմի և ավելացնում, որ իրենք մշտապես զգուշացրել են, թե ինչ վտանգներ ունի հարևան պետության ագրեսիվ քաղաքականությունը տեղեկատվական, դիվանագիտական և ռազմա-քաղաքական ոլորտներում:

Պատասխանելով պատերազմի վերսկսման հավանականության մասին հարցին, Բակո Սահակյանը զսպման գլխավոր գործոն է համարում ԼՂՀ պաշտպանական բանակի մարտունակությունը և միջազգային հանրության` ուժային լուծման անթույլատրելիության մոտեցումը: Խաղաղության և կայունության պահպանման համար նախագահը բարձր է գնահատում Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից յուրաքանչյուրի դերը:

Նա հակամարտության կարգավորման ճանապարհին անհրաժեշտ քայլեր է համարում ԼՂՀ մասնակցության միջոցով բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը և պաշտոնական Բաքվի մոտեցումների վերանայումը:

Իսկ տարածաշրջանում, մասնավորաբար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության և կայունության պահպանումը գնահատում է միջազգային անվտանգության դիտանկյունից:

Անդրադառնալով ժամանակակից փուլում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գործնական իրացման նախադեպերին, Բակո Սահակյանը վստահություն է հայտնում ԼՂՀ ճանաչման անխուսափելիության մասին: Նա նշում է, որ իրենք գնում են բազմամակարդակ ճանաչման ուղիով, այժմ ընթանում է դրա մունիցիպալ և տարածաշրջանային փուլը:

Պետության ղեկավարը առանձնացնում է ուժեղ, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետության կառուցման և իրենց քաղաքացիների շահերի պաշտպանության առաջնահերթությունը և հաստատակամությունը: Իր ազատության համար դարերի պայքարով կոփված ժողովրդի համար չճանաչումը ընդամենը ժամանակավոր դժվարություն է համարում:

Բակո Սահակյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը գնահատում է պատմական, մշակութային, տնտեսական կապերով և հայ համայնքի առկայությամբ, նշում վերջինիս դերը հանրապետության չճանաչվածության պայմաններում փոխգործակցության ապահովման հարցում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031