Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ մարդկանց պահանջմունքներն անտեսվում են, տրվում է պատասխան ռեակցիա. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 20,2016 12:17

Հիմա արդեն հստակ է՝ այս ապստամբությամբ արդյունքը դասական վիճակ է. համակարգը տարիներ ի վեր աչքաթող է արել հանրության պահանջմունքները, չի դարձրել դրանք քաղաքական կուրս, չի հետեւել դրանց իրականացմանը, հիմա էլ ստանում է դրա պատասխանը։

Տրամաբանական է, չէ՞, որ առանց այդ պահանջմունքները հաշվի առնելու, չէր կարող զարգացում լինել, չէր կարող կյանքի որակ փոխվեր ու առաջընթաց արձանագրվեր։ Իսկ այսօր արդեն այդ պահանջմունքների բավարարման ճանապարհ չի մնացել, հանրային բոլոր ռեսուրսները կենտրոնացված են իշխանության ներսում ու ծառայում են միայն իրեն ու օլիգարխիային։ Ստացվում է, որ հանրային ռեսուրսներն այսօր տնօրինում են անգրագետները, կյանքի, բնության, մարդկային էության եւ այլնի մասին չձեւավորված աշխարհայացքով անտաղանդները, որոնք միայն կարողանում են արագորեն գտնել ավելի արագ հարստանալու զարտուղի ճանապարհ։

Նրանց այդ ագահության պատճառով էլ Հայաստանի ժողովուրդը, որն ունի մտավոր հզոր ներուժ, դարձել է աղքատ վտարանդի կամ վարորդ։ Ուրեմն՝ նույնքան բնական է նաեւ, որ այդ ժողովուրդը սկսի դժգոհել, ընդվզել իրենից մտավոր պոտենցիալով, ճաշակով, աշխարհընկալմամբ, մտահորիզոնով տասնյակ կիլոմետրեր հետ մնացած, բայց իր հարստությունը քամող բյուրոկրատ-օլիգարխների խմբակի դեմ։

Եվ սա իրականանում է «համակարգի հետադարձ կապի օրենքով», երբ մարդկանց պահանջմունքներն անտեսվում են, տրվում է պատասխան ռեակցիա։ Կախված նրանից, թե ինչ աստիճանի են արհամարհվում այդ պահանջները, նույն աստիճանի էլ լինում է ռեակցիան։ Եվ որքան ուշ սա ընկալի իշխանությունը, այնքան կմոտեցնի պատմության ասպարեզից իր անհետանալու պահը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031