Լրահոս
Օրվա լրահոսը

Դատելով, որ երեք օր է, ինչ բանակցությունները շարունակվում են, նշանակում է՝ ելքեր գտնելու եզրեր կան. Իվան Կոնովալով. «Ժողովուրդ»

Հուլիս 20,2016 12:12

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռուս ռազմական փորձագետ, ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովի հետ։

– Դուք բացառո՞ւմ եք Նորդ-Օստի պրակտիկայի կիրառումն այստեղ։

– Իհարկե, ինձ համար դժվար է պատասխանել ՀՀ իշխանությունների փոխարեն։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում ՀՀ իշխանությունները ցանկանում են բանակցություններով հարցը լուծել։ Եթե նրանք հասկանային, որ այլ միջոց չկա, եւ բանակցություններն օգուտ չեն տալիս, ապա միանգամից կգրոհեին, որպեսզի այդ խմբի մարդկանց չթողնեին հետագա քայլեր կիրառելու։

Այստեղ իրավիճակը մի փոքր այլ է, այդ մարդկանց ահաբեկիչներ չեն համարում Երեւանում, նրանց այդպիսին չեն համարում նույնիսկ իշխանությունների կողմից, եւ հասկանալի է, որ Հայաստանում քաղաքական առումով իրավիճակը մի փոքր այլ է, եւ կան մարդիկ, ովքեր ռադիկալ փոփոխությունների կողմնակից են եւ այդպիսի կոչեր են անում։ Եթե իրավիճակը մի փոքր այլ լիներ, եւ այդ մարդիկ ահաբեկիչներ լինեին, ապա գրոհը չէր ուշանա։

Հասկանալի է, որ ԱԱԾ-ն ունի գրաված գնդի տարածքի քարտեզը, գիտի ինչպես գործել, ինչ մոտեցումներ կան եւ ինչ հատուկ միջոցներ կիրառել։ Խնդիրը հենց այդ մարդկանց հանդեպ մոտեցումն է, քանի որ նրանց ահաբեկիչներ չեն համարում։ Լրիվ այլ իրավիճակ էր վերջերս Ղազախստանում, երբ միանգամից գրոհը սկսվեց, խմբին չթողեցին քայլեր անել, եւ ոչ մի բանակցություն էլ չեղավ։

– Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ այդ տարածքը գրավված է։ Ամեն դեպքում, ճի՞շտ է ժամանակ ձգելն ու բանակցելը. թե՞ Ձեր խոսքի մեջ նշված Ղազախստանի փորձն ավելի էֆեկտիվ է:

– Եթե կարելի է կանխել արյունահեղությունը, ապա բանակցությունները կարող են նույնիսկ մեկ շաբաթ շարունակվել։ Դատելով, որ երեք օր է, ինչ բանակցությունները շարունակվում են, նշանակում է՝ ելքեր գտնելու եզրեր կան։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031