Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ոչ հրաժարական կտա, ոչ էլ ազատ կարձակի քաղբանտարկյալներին. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 20,2016 12:03

Իհարկե, իշխանությունները նրանց պահանջները չեն կատարի։ Իհարկե՝ Սերժ Սարգսյանը ոչ հրաժարական կտա, ոչ էլ ազատ կարձակի քաղբանտարկյալներին (չէ՞ որ «փաստաթղթերով» նրանք քաղբանտարկյալներ չեն)։ Բայց իշխանությունները կարող են, չէ՞, գոնե ինչ-որ դասեր քաղել այս ամենից ու «խելքները գլուխները հավաքել»։

Եթե, օրինակ, Սերժ Սարգսյանը հեռուստատեսությամբ ելույթ ունենա ու ասի «սիրելի ժողովուրդ, տեղի ունեցածն, իհարկե ահաբեկչություն է, բայց դրանում նաեւ իշխանությունների եւ անձամբ իմ մեղքի բաժինը կա՝ մենք ենք երկիրը հասցրել այս օրվան, ու խոստանում ենք սրանից հետո խելքներս գլուխներս հավաքել», այդ դեպքում կարելի է համարել, որ «Սասնա ծռեր» խմբավորման արարքն անտեղի չի եղել՝ էլի ինչ-որ օգուտ տվել է երկրին, ու իրենք էլ, բանտերում նստած (դա այսպես թե այնպես անխուսափելի է), կիմանան, որ իրենց ազատությունն իզուր չեն զոհաբերել։ Այ դա իսկապես կլինի խաղաղ հանգուցալուծում։

Իսկ եթե իշխանությունները պիտի «խելքները գլուխները հավաքելու» փոխարեն այդ խմբավորումը չեզոքացնելն ընկալեն որպես հերթական «փայլուն հաղթանակը» (սեփական քաղաքացիների նկատմամբ) ու ավելի մեծ եռանդով շարունակեն քամել երկիրը, դա, համաձայնվեք, հեչ էլ «խաղաղ հանգուցալուծում» չի լինի։ Ավելի շուտ դա կլինի ժամանակավոր հրադադար՝ ավելի թեժ գործողություններից առաջ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031