Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանի պաշտպան. «Այդ տրամաբանությամբ՝ բոլորին պետք է ձերբակալեն»

Հուլիս 20,2016 11:57

«Եղնուկյանն անտեղյակ է, ինքը չգիտի, թե ինչի մեջ են ուզում իրեն ներքաշել, քանի որ այս պահին մանրամասն չեն ներկայացրել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» եւ ԱԻՄ-ի անդամ Կարո Եղնուկյանին գիշերը 2.30-3.00-ի սահմաններում ձերբակալել են «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու եւ նրանց հետ հեռախոսային կապ ունենալու համար:

«Ներկայացնում են, որ միջադեպը կատարվելուց հետո (նկատի ունի ՊՊԾ գնդի վրա ամսի 17-ի հարձակումը-Ն. Գ. ) ինքն ինչ-որ գործողություններով աջակցել է, որ այդ խումբն իր ազդեցության տակ պահի շինություններ, զենքեր»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Այս հիմքով Կարո Եղնուկյանին կարող են 72 ժամ պահել, հետո պետք է մանրամասն մեղադրանք ներկայացնեն, թե ի՞նչ գործողություններ է արել կամ էլ ազատ արձակեն: Փաստաբանն ասաց, որ կսպասեն մինչեւ սահմանված ժամկետը եւ մեղադրանքի առաջադրումը:

«Բայց այս տրամաբանությամբ առաջնորդվենք, բոլորին պետք է ձերբակալեն»,- հավելեց Կարո Եղնուկյանի պաշտպանը`նկատի ունենալով, որ շատերն են «Սասնա ծռերի» հետ այս ընթացքում կապի մեջ եղել:

Փաստաբանը հավելեց միայն, որ իր պաշտպանյալը առողջական խնդիր ունի, գիշերը շնչառական սարքով պետք է քնի, ու իր անազատության մեջ գտնվելը շատ անհարմար է այդ առումով. «Գիշերը սարքը տանից բերել ենք, բայց դե մեկ է, անհարմար է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031