Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւր են չքացել ժողովրդի ցավով տառապող քաղաքական գործիչները

Հուլիս 20,2016 11:49

Արդեն չորրորդ օրն է, ինչ Հայաստանում տիրում է աննախադեպ, վերջին 25 տարիներին նմանը չունեցող պայթյունավտանգ վիճակ, որն առաջացել է «Սասնա Ծռեր» նախաձեռնության կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո:

Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ ինչքան լարված էր այդ անցած օրերի ամեն վայրկյանը, քանզի դրանցից յուրաքանչյուրը կարող էր դառնալ աննկարագրելի իրադարձության՝ հայկական յաթաղանի սկիզբը: Այս իրավիճակի մասին տեղյակ է Հայաստանի և աշխարհի բնակչությունը՝ փոքրից մինչև մեծ, բացի Հայաստանի քաղաքական գործիչ կոչվող էակներից, որոնք՝ կարծես բոլորը միաժամանակ մահացել են, քանզի նրանց արթուն լինելու ոչ մի նշաններ չկան (բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի և Արմեն Մարտիրոսյանի):

Ցանկացած ընտրությունից առաջ ձեզ պատռում եք, թե իբր պատրաստ եք ձեր կյանքը զոհել հանուն ժողովրդի, բա ո՞ւր եք այս ճակատագրական պահին, երբ ամեն վայրկյան հնարավոր է այդ նույն ժողովրդի արյունը հեղվի…:

Բա ո՞ւր եք չքացել…:

Բա, 6 ամիս հետո ընտրություն է լինելու, բա ո՞նց եք մասնակցելու…: Ի՞նչ է, երկնքի±ց եք իջնելու…

Եթե մեր ժողովուրդը մոռանա այս ճակատագրական իրավիճակը և այդ մարդկանցից որևէ մեկին ձայն տա, ուրեմն հազար ամոթ… և այդքանից հետո աշխարհը նման ժողովուրդ չի ճանաչի…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031