Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ամենը ոչ միայն ապօրինի է, այլեւ Քրեական օրենսգրքով համարվում է հանցագործություն. «Հայկական ժամանակ»

Հուլիս 20,2016 11:41

Հատկանշական է, որ ոստիկանության զորքերի զորամաս տարված քաղաքացիները պատմում են, որ այդտեղ իրենց նկատմամբ վերաբերմունքը կոնցլագերային էր՝ բոլորին պահում էին մի դահլիճում, ծեծում էին, զանգելու ու փաստաբանի հետ հանդիպելու հնարավորություն չէին տալիս… Կարիք չկա բացատրելու, որ այդ ամենը ոչ միայն ապօրինի է, այլեւ Քրեական օրենսգրքով համարվում է հանցագործություն։

Կարեւոր է ընդգծել, որ նշված բոլոր իրավունքները գործում են անգամ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում (թեեւ Հայաստանում ոչ արտակարգ, ոչ էլ ռազմական դրություն է հայտարարված), իսկ իրավունքներից մի մասը տարածվում է անգամ ռազմագերիների վրա (չխոշտանգվելու ու սնվելու իրավունքը)։

Վերադառնալով տեղի ունեցածին՝ նշենք, որ ոստիկանությունը որոշ ակտիվիստների պահել է բաժնում ընդհուպ մինչեւ 32 ժամ այն դեպքում, երբ անգամ օրինական հիմքով բերման ենթարկվածները պետք է 3 ժամում ազատ արձակվեն։ Ընդ որում, տասնյակ ժամեր պահված քաղաքացիներից եւ որեւէ մեկին սնունդ չի տրամադրվել։ Շուրջ 90 տոկոսի դեպքում, ինչպես նշեցինք, արգելվել է հարազատներին տեղյակ պահել գտնվելու վայրի մասին եւ տեսակցել փաստաբանի հետ։

Եթե դրան գումարենք այն, որ քաղաքացիներին, ըստ նախնական ուսումնասիրությունների, ապօրինի են բերման ենթարկել, պետք է փաստենք, որ ոստիկանություն ու ոստիկանության զորքերի զորամաս տարված քաղաքացիները ավելի շուտ ոչ թե բերման ենթարկված էին, այլ առեւանգված։ … Առավել եւս, եթե հաշվի առնենք, որ քաղաքացիներից շատերը ոչ թե պատշաճ ու քաղաքակիրթ կերպով էին տարվում բաժին, այլ պարզապես բռնվում էին փողոցում եւ առեւանգվում։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031