Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս իշխանությունը օգտագործեց այդ դրական աուրան, եւ արդյունքում ինչ ստացան պայքարողները. «Ժողովուրդ»

Հուլիս 20,2016 11:33

Հետեւելով նախօրեին Ազատության հրապարակից ընթացող երթին, որն առաջնորդում էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները եւ դիտելով արդեն երեկ Խորենացի փողոցում աղբամաններով պատնեշների տեղադրման ընթացքին՝ ակամայից հիշում ես մեկ տարի առաջ գրեթե այս օրերին Բաղրամյան պողոտայում ընթացող զարգացումները, երբ նույն «Ոչ թալանին»-ի կազմակերպած շուրջօրյա նստացույցերի ընթացքում հազարավոր քաղաքացիներ փորձում էին առանց զենքի, խաղաղ, երգուպարով պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ։ Այդ օրերին ընդվզումը համազգային էր, սակայն հուժկու լինելով հանդերձ՝ ընդհանուր պայքարի աուրան դրական էր՝ չնայած անգամ հուլիսի 23-ին ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններին։

Եվ ի՞նչ եղավ հետո, ինչպե՞ս իշխանությունը օգտագործեց այդ դրական աուրան, եւ արդյունքում ինչ ստացան պայքարող հազարավոր քաղաքացիները, որոնք դեմ էին ցանկացած բռնության եւ իշխանափոխության կոչի։ Նրանք բոլորը խաբվեցին եւ ակամայից դարձան գործիք իշխանության ձեռքին, էլէկտրաէներգիայի սակագինն այդպես էլ չնվազեց, խոստացված աուդիտները ծածկադմփոց արվեցին, իսկ արդեն օգոստոսի մեկից սոցիալապես անապահով ընտանիքները կզրկվեն նաեւ սուբսիդավորումից։ Սա եւս մեկ անգամ հուսախաբ արեց հանրությանը, մարդիկ հասկացան, որ այս իշխանություններին հավատալ պետք չէ, եւ փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են ավելի արմատական մեթոդներ։ Եվ պատահական չէ, որ նախօրեին նույն «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն արդեն վանկարկում էին հեղափոխական կոչեր։

Նույնկերպ իշխանությունը մսխեց նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ձեւավորված համախմբման ռեսուրսը, եւ կարճ ժամանակ անց հանրության զգալի մասը վերադարձավ հուսալքության գիրկը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031