Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ որ տեղի է ունեցել քաղաքացիների հետ վերջին օրերին, ոտքից գլուխ ապօրինություն է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 20,2016 11:12

Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադառնալով քաղաքացիներին ոստիկանության զորքեր բերման ենթարկելուն՝ ասաց, որ ոստիկանության զորքերը այն վայրը չէ, որտեղ կարող են ապահովել անազատության մեջ գտնվող անձի մինիմալ իրավունքները։

«Այստեղից բխում է, որ քաղաքացիներին այդ վայրում պահելն անհասկանալի է։ Ես կարծում եմ, որ իրենց տարածքային բաժիններ չեն տեղափոխել հենց այդ նպատակով, որպեսզի հնարավորինս այլանդակ ձեւով ոտնահարեն բերման ենթարկվածների իրավունքները։

Ցանկացած ազատությունից զրկված անձ ունի մինիմալ իրավունքներ, որոնց թվում են նաեւ այն պայմանները, որոնցում նա պետք է պահվի։ Այն, ինչ որ տեղի է ունեցել քաղաքացիների հետ վերջին օրերին, ոտքից գլուխ ապօրինություն է, սկսված նրանից, որ որեւէ իրավական հիմնավորում չկա այդ անձանց ազատությունից զրկելուց, ավարտված նրանով, թե ինչ կոնցլագերային պայմաններում են նրանք օրենքով սահմանված բոլոր ժամկետների խախտմամբ տարվել ոստիկանության զորքերի զորամաս, ինչից բխում է նաեւ այն, որ նրանք զրկված են եղել փաստաբան ունենալու իրավունքից, որովհետեւ ես անձամբ գիտեմ շատ փաստաբանների, որոնք բաժնից բաժին էին գնում՝ մարդ փնտրելու, այդպես էլ չէին գտնում, որովհետեւ ոչ հարազատներն էին իրազեկված բերման ենթարկվածների գտնվելու վայրի մասին, ոչ էլ հնարավոր էր նրանց գտնել ոստիկանության բաժիններում։

Բացի այդ, ես բացարձակապես չեմ հասկանում այդ բիրտ միջոցները, որը ոստիկանությունը կիրառում է, ընդ որում, կիրառում է՝ չես հասկանում ում եւ ինչ պատճառով, տպավորություն է, որ խուճապի մեջ գտնվող ինչ-որ մի ոստիկան փորձում է վերադասին ինչ-որ բան ապացուցել՝ էլ ավելի սրելով առկա վիճակը»:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031