Հուլիսի 20-ին, ժամը 06.30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.20-ին, մարվել՝ 08.40-ին:
Այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք:
Կարդացեք նաև
***
Հուլիսի 19-ին, ժամը 09.42-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժամը 10.28-ի սահմաններում հրդեհն ամբողջությամբ մարվել է: Այրվել է 250 հա բուսածածկ տարածք, որից մետ 5 հա գտնվում է «Արևիկ» ազգային պարկ-ում:
***
Հուլիսի 18-ին, ժամը 05.20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Արաքսաշեն գյուղի հարակից հանդամասում ժամը 12.30-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է և աշխատանքները դադարեցվել են:
«Զանգեզուր կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 6 աշխատակիցներ իրականացրել են հերթապահություն: Այրվում է մոտ 250 հա բուսածածկ տարածք:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին Արաքսաշեն գյուղի հարակից հանդամաս է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այրվել է մոտ 12 հա անտառային տարածք:
Ելնելով եղանակային անբարենպաստ պայմաններից՝ ժամանակավորապես դադարեցվել են հրդեհաշիջման աշխատանքները:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 22 հրշեջ-փրկարար և «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից:
***
Հուլիսի 15-ին, ժամը 04.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներին մասնակցում են 25 հրշեջ-փրկարար, 100 զինծառայող, 20 ազգային պարկի աշխատակից, Մեղրի քաղաքի քաղաքապետը, Լեհվազի գյուղապետը՝ 5 հոգուց բաղկացած խմբով:
Ժամը 06.00-ին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատից 4 փրկարար փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ «Էրեբունի» օդանավակայանից ուղղաթիռով մեկնել են դեպքի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին, մարվել՝ 07.42-ին: Այրվել է մոտ 230 հա բուսածածկույթ, որից մոտ 5 հա գտնվում է «Արևիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում:
Ժամը 11.48-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներին մասնակցում են 7 հրշեջ-փրկարար, «Արևիկ» ազգային պարկ-ի 10 աշխատակիցներ և մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է 19.05-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ: «Արևիկ» ազգային պարկ -ի աշխատակիցները իրականացնում են հերթապահություն:
***
Հուլիսի 14-ին, ժամը 12.30-ի դրությամբ հրդեհի՝ դեպի բնակելի և անտառապատ տարածքներ հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչներ իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Ժամը 13.55-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 4 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:
Դեպքի վայրում առկա է քամի, ինչը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջ-փրկարարների կողմից իրականցվում է հսկողություն հրդեհի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:
Այրվել է 150-200 հա տարածք, որից մոտ 50 հա մարվել է հրշեջ-փրկարարների կողմից, մոտ 100 հա ինքնամարվել:
Այս պահին այրվում է 50 հա բուսածածկ տարածք:
Ժամը 16.41-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն հուլիսի 15-ին ժամը 03.00-ին:
***
Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ» ազգային պարկի 13 և «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից:
Տեղեկատվություն ստացվեց, որ ներկա պահին հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները և շարունակել հուլիսի 14-ին՝ ժամը 06.00-ին:
Հրդեհի հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով դեպի բնակելի և անտառապատ տարածքներ հրշեջների և «Արևիկ» ազգային պարկի 3 աշխատակիցների ուժերով ժամը 20.20-ից սահմանվել է հերթապահություն:
Հուլիսի 14-ին, ժամը 06.10-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչ:
ՀՀ ԱԻՆ