Երեկ երեկոյան Սարի թաղում բախման արդյունքում վիրավորումներ ստացած ոստիկանների առողջական վիճակի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան: Հիշեցնենք, երեկ երեկոյան Սարի թաղում ոստիկանների եւ մի խումբ քաղաքացիների միջեւ բախում է եղել, կա չորս տուժած ոստիկան, որոնից մեկի վիճակը, նախապես հաղորդվել էր, որ ծանր է:
Aravot.am-ին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ դեռ ճշտումներ են անում, ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ