ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը հուլիսի 17-ին գրաված եւ պատանդներ պահող «Սասնա ծռեր» նախաձեռնության անդամները տարբեր ահազանգերով պարբերաբար կոչ են անում մարդկանց դուրս գալ փողոց. երեկ առավոտյան էին լուրեր տարածել, թե իրենց վրա հարձակում է սպասվում, նաեւ երեկոյան:
Վերջին պնդումը «Սասնա ծռեր»-ից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում հիմնավորել էր այսպես, թե իրենք տեղեկություն ունեն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են գազային գրոհի. «Ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս՝ 65 հոգուց բաղկացած, ՌԴ-ից. «Գիշերը գազային գրոհ է լինելու: Անգամ մեզ տեղեկացնում են, թե որ մասից է լինելու գրոհը՝ ենթակայանի մոտից եւ ՊՊԾ գնդի հետեւի պատի կողմից»:
Մինչդեռ գիշերը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԼՖԱ-ի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը պաշտոնապես հայտարարեց, որ հերքում է լուրը»:
Կարդացեք նաև
Գիշերը հանգիստ է անցել՝ առանց միջադեպերի: Գազային գրոհ չեղավ: