Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարգեւատրվեցին «Լավագույն մարզական ընտանիք 2016»-ի երկրորդ փուլի հաղթողները

Հուլիս 19,2016 23:22

Ծաղկաձորում մեկնարկած «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի եզրափակիչ փուլի երկու մրցաձեւերի ավարտից հետո կայացած բացման տոնական շքերթի ժամանակ գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանը ողջունելով եւ շնորհավորելով մասնակից 144 ընտանիքներին՝ տեղեկացրեց, որ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը ամենամասսայական եւ ամենակայացած մարզական միջոցառումն է Հայաստանում եւ Արցախում:

Բացման արարողության ժամանակ կայացավ նաեւ մրցույթի երկրորդ փուլում հաղթած ընտանիքների դրամական պարգեւատրումը: Վերջում տեղի ունեցան նախապատրաստական աշխատանքներ՝ նվիրված մրցույթի հուլիսի 23-ին տեղի ունենալիք փակման հանդիսավոր արարողությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031