Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սարի թաղում ոստիկանների եւ մի խումբ քաղաքացիների միջեւ բախում է եղել, կա չորս վիրավոր ոստիկան: Դեպի ՊՊԾ գնդի տարածք տանող անվտանգության գոտում փոխոստիկանապետ Սամվել Հովհանիսյանը լրագրողներին հայտնեց, որ իրավապահների եւ «Սասնա Ծռերի» միջեւ բախում չի եղել, իսկ Սարի Թաղից բերման ենթարկված քաղաքացիներ չկան:
Խորենացի փողոցում ակտիվիստների մոտ գալուց հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոստացավ ճշտել տեղեկություններն այն մասին, որ «Սասնա Ծռերը» սննդի կարիք ունեն: Լրագրողի հարցին` ճի՞շտ է, որ խմբի ներսում տարաձայնություններ կան, Փաշինյանն ասաց, որ նման տեղեկություններ չունի:
Պատգամավորը բարձրախոսով քաղաքացիներին կոչ արեց իր գնալուց հետո սադրանքների չդիմել: Այս պահին Սարի Թաղի կողմից ոստիկանները փակել են Սարալանջի փողոցը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ