Սարի թաղում ոստիկանների եւ մի խումբ քաղաքացիների միջեւ բախում է եղել: Քաղաքացիները ցանկացել են մուտք գործել անվտանգության գոտի, ոստիկաններն էլ կանխել են, եւ տեղի է ունեցել բախումը: Այս մասին քիչ առաջ անվտանգության գոտում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ոստիկանության երեք աշխատակից վնասվածքներ է ստացել, հրազենային վնասվածքի մասին չէ խոսքը, քարեր են նետել: Երբ Վարուժան ավետիսյանենք ասում էին, որ այդ կերպ(նկատի ունի` օդ կրակելով,-խմբ.) ողջունում են քաղաքացիներին, մենք կարծեցինք, թե Խորենացիում հավաքվածների մասին է խոսքը, բայց պարզվում է` վերեւում էլ կան քաղաքացիներ` Սարի Թաղի կողմից»:
Կարդացեք նաև
Փաշինյանի ասածը հաստատեց ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը:
Լուսանկարները` Թեհմինե Ենոքյանի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ