Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանի վրա թքած ոստիկանը ասել է. «Իջեցրեք թող բոլորի «բատինկեքը» լպստի»

Հուլիս 19,2016 22:20

«Այսպես չենք թողնելու` Վովայի փչած փուչիկը պայթեցնելու ենք` թե իբր ոստիկանները ուրիշ կարգի դերասաններ են, նրանք ուղղակի գազաններ են` կոնկրետ կարմիր բերետավորները»,-Խորենացի փողոցում, լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Դավիթ Սանասարյանը` նշելով, որ թեպետ 3 ժամը չլրացած բաց են թողեն եւ ոստիկանությունում չեն էլ հասել արձանագրությունը ավարտել` վաղը գնալու են դատաբժշկական ուղեգիր վերցնեն:

Նրա խոսքերով` մինչեւ առավոտյան 4:00 անցել են բուժզննություն, որի արդյունքում նշվել է սալջարդ, այտուցներ մարմնի տարբեր հատվածներում եւ ուղղեղի ցնցում.«15 անգամ ոտքով հարվածել են գլխիս, որի արդյունքում ուղեղի ցնցում է ախտորոշվել»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Khorenatsi_91

Նա պատմելով բերման ենթարկելու մանրամասներ` նշեց, որ արդեն երկրորդ օրն է, որ առանց պատճառի բերման են ենթարկում. «Երբ որ պատասխանում էի լրագրողների հարցերին` եկան բռնի ուժով տարան ոստիկանական մեքենա: Այդ ժամանակ գլուխս դուրս հանեցի մեքենայից եւ լրագրողների միջոցով ժողովրդին կոչ արեցի, որ միանան` բռունցքի հարված ստացա բերանիս եւ քթիս շրջանում, որից հետո հայհոյեցի այդ ոստիկանին եւ նրանք ինձ եւ Անդրանիկ Ասլանյանին, Արթուր Մինասյանին սկսեցին խփել:

Արթուրը իր մարմնով փակում էր, որ ես ավելի քիչ վնասվածքներ ստանամ: Այս գազանությունը աննախադեպ է` այսպիսի բան չէր եղել: Ձեռքերիս ուռած մասերը ձեռնաշղթաներից է մնացել, որ ցածր օղակով, ոսկորներս ճտացնելով հագցրել էին եւ անմարդկային ձեւով ծեծում էին բոլորիս: Բոլորը ինչքան կարողացել են գազանաբար խփել են»,-որը նա բնութագրեց` խոշտանգում:

Դավիթ Սանասարյանի խոսքերով` տեղ հասնելուն պես քարշ են տվել նրան եւ գցել գետնին, ոտքով խփել եւ սեռական բնույթի հայհոյաներ արել. «Այսուհետեւ չի լինելու այն ինչ որ եղել է: Այսպես էին ասում բոլոր բերման ենթարկվածներին` հասկացնելով, որ այսուհետ դադարեցնելու են Վովա Գասպարյանի թատերական արվեստը ու անցնելու են բռնի ուժի»:

Նա նաեւ նշեց, որ երբ շտապ օգնության կարիք է զգացել եւ բժիշկը զննելուց հետո ասել է, որ պետք է տեղափոխել հիվանդանոց, իսկ ոստիկաններից մեկը այդ բժշկին առանձին տարել եւ 15 րոպե ինչ-որ բան է ասել, որից հետո, ըստ Դավիթ Սանասարյանի, բժիշկը ասել է մի քիչ էլ երկարացնեմ, ես էլ եմ մնալու այստեղ. «Մուննաթ էին գալիս բժշկի վրա, իսկ նա էլ` խեղճացած, չգիտեր ինչ անել»:

Դավիթ Սանասարյանը իրեն խոշտանգած, ծաղրած ոստիկանի դեմքը հիշում է, նկարներով էլ արդեն գիտի` ով է, որը նվաստացնելով Դավիթ Սանասարյանին ասել է. «Իջեցրեք թող բոլորիդ «բատինկեքը» լպստի. «Ճիշտ է, նման բան չի եղել, բայց նաեւ, երբ ձեռնաշղթաներով էի` թքեց վրաս»,-ասաց Դավիթ Սանասարյանը` ավելացնելով, որ այս ծեծն էլ կանցնի, այս ամեն ինչն էլ, բայց կարեւորը նա է, որ այս ամենը խոսում է այն մասին, որ ավելի պայթյունավտանգ է լինելու:

Արթուր Մանասյանն էլ նշեց, որ ոստիկանները միտումնավոր են այսպես վարվում, որպեսզի անտանելի ցավ ու նվաստացում զգան:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031