Ինչպես տեղեկացրել ենք, լարված իրավիճակ էր Խորենացի փողոցում, շտապօգնության երկու մեքենաներ էին դուրս եկել: Սակայն քիչ առաջ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամ Ներսես Գեւորգյանը հայտարարեց, որ երկու անգամ խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ: Նա պատասխանել է, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, պարզապես իրենց տեղեկացրել են, որ քաղաքացիների վրա հարձակում է տեղի ունեցել, այդ պատճառով օդ են կրակել:
Կարդացեք նաև
«Ոչ մի հարձակում չի եղել: Շտապօգնության մեքենաները, իմ ենթադրմամբ, հանել են, որ այստեղ խուճապ առաջանա»,- ասել է նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ