Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իջեւանի կենցաղի տան հրապարակը կարծես ռմբակոծված լինի

Հուլիս 19,2016 21:40

Իջեւանի կենցաղի տանը առջեւ գտնվող հրապարակը լի է փոսերով, այն կարծես ռմբակոծված լինի: Անձրեւներից հետո  մարդիկ դժվարությամբ են հաղթահարում ջրափոսերը, ինչը հարուցում է մարզկենտրոնի բնակիչների դժգոհությունը:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրինք, թե քաղաքապետարանը ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկում տարածքը բարեկարգելու համար: Նա ասաց, որ քաղաքապետարանը բավական աշխատանքներ է կատարել Իջեւանը բարեկարգելու համար, սակայն նշված տարածքը մասնավոր սեփականություն է, քաղաքապետարանն իրավունք չունի այնտեղ աշխատանքներ կատարելու:

Nkar-2 Nkar-3

Վ. Ղալումյանն ասաց, որ այդ տարածքը, որպես սեփականություն օտարվել է իր կողմից քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց  առաջ՝ 2007թ.: Տարածքի սեփականաշնորհումը կատարվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտումներով: Ըստ այդ հոդվածի՝ հանրային օգտագործման տարածքները, ինչպիսին հանդիսացել է կենցաղի տանը կից տարածքը, չեն կարող սեփականաշնորհվել, այդ տարածքը կարող էր տրվել երկարաժամկետ վարձակալության, կառուցապատման իրավունքով: Հանրային օգտագործման տարածքը կարող էր սեփականաշնորհվել միայն կառավարության որոշմամբ, սակայն վերահիշյալ տարածքի համար նման որոշում չկա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031