Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ առանց ճակատամարտի հանձնվելու են». (Ֆոտոշարք)

Հուլիս 19,2016 20:35

Քիչ առաջ Խորենացի փողոցում Ներսես Գաբրիելյանը, որը լրագրողներին ներկայացավ, որպես անձ, որը «բախտ է ունեցել» շփվել «Սասնա Ծռեր» եւ «Հիմնադիր Խորհրդարանի» անդամների հետ, իսկ ավելի կոնկրետ, պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավածների հետ՝ հայտարարությամբ հանդես եկավ:

Ներսես Գաբրիելյանն ասաց, որ իրենք տեղեկություն են ստացել, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ ցուցադրվել են կադրեր, որտեղ երեւացել է մեկ զրահամեքենա՝ ռազմական գունավորմամբ, եւ ասել են, որ պատրաստվում են գրոհով տարածքը վերցնել. «Այս տեղեկությունը փորձել ենք ճշտել, կապվելով ներսում գտնվող մեկի հետ, ներսից ասել են, որ իրավիճակը հանդարտ է: Մենք ասում ենք՝ եղբայրասպանություն, նոր արյունահեղություններ չլինեն: Ժողովրդի ներկայությունն այստեղ կարեւոր է: Ով որ գա, ոչինչ էլ չանի, միայն ներկայությունն ապահովելով՝ նվազեցնելու է ռիսկը»:

Khorenatsi_1 Khorenatsi_2 Khorenatsi_3 Khorenatsi_4 Khorenatsi_5 Khorenatsi_6 Khorenatsi_7 Khorenatsi_8 Khorenatsi_9 Khorenatsi_91

Գաբրիելյանի կարծիքով՝ «Չեմ կարծում, որ առանց ճակատամարտի հանձնվելու են: Իսկ հարձակվող կողմի մոտ զոհերն ավելի շատ են լինելու: Քաղաքական պայքարի դեպքում միջինը գնահատվում է 3- 4 անգամ ավել զոհ հարձակվող կողմի մոտ, քան՝ պաշտպանվողինը: Մենք բացարձակապես կողմ չենք, որ հանուն կոռումպացված իշխանավորների քմահաճույքների պատճառով որեւիցե նոր զոհեր լինեն մեր երկրում»:

Ներսես Գաբրիելյանն ասաց, որ իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ տարածել, որպեսզի մարդիկ կարողանան գնալ Խորենացի փողոց. «Որտեղ այս կայծը պայթյուն չդառնա իրենց գլխին: Եւ քանի որ մենք տեղեկություններ չունենք ռազմական ուժերի կուտակումների մասին, գրոհի ժամանակ չափից ավելի խտությունը նշանակում է չափից ավելի անարդարացված կորուստներ»:

ՊՊԾ գնդի տարածքի վրա զինված հարձակում գործած անձանց մասին էլ Գաբրիելյանն ասաց. «Այդ մարդիկ անհանգստացած են մեր երկրի ապագայով: Մարդ, որը որդու հետ գնացել է այդ քայլին, ուրեմն գիտակցում է ինչ է անում, եւ սննդի բացակայությունն էլ իրեն չի խեղճացնի»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031