Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր. ՄԻՊ

Հուլիս 19,2016 20:15

Երևանի Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր:

Ավելին, զանգվածային լրատվության միջոցներով տարածվել են տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ դրանք պարունակել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ մեր կողմից քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին: Այդ վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դրսևորվելու է խիստ հետևողականություն:

Այսօրվա հավաքի կապակցությամբ անհրաժեշտ է.

  1. Ոստիկաններին՝ խստորեն պահպանել օրինականության և համաչափության սկզբունքները, ի սպառ բացառել հավաքի՝ իրավախախտում թույլ չտված մասնակիցների իրավունքների նկատմամբ որևէ անհիմն միջամտություն, առավել ևս բռնության որևէ դեպք,
  2. Հավաքի մասնակիցներին՝ խստորեն պահպանել հավաքի խաղաղ բնույթը, օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ թույլ չտալ ագրեսիայի և վիրավորանքի որևէ դրսևորում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031