Աբովյան քաղաքում տեղի է ունենում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը:
Ժամը վեցից սկսած՝ Արթուր Վանոյանի հարազատներին ցավակցելու են գալիս նրա ընկերները, գործընկերները:
Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու են եկել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ոստիկանության պաշտոնյաներ:
Aravot.am-ի հարցին, թե ինչ պետք է անեն կողմերը, որպեսզի այսուհետ խուսափեն այսպիսի ողբերգական իրադարձություններից, Արթուր Վանոյանի հարևաններից Ցոլակ Գրիգորյանն ասաց, որ իշխանությունները պետք է դուրս գան ժողովրդի մեջ ու լսեն նրանց խնդիրները: Նրանք ընտրվել են ժողովրդի խնդիրները լուծելու, ժողովրդին լավ նայելու համար:
Կարդացեք նաև
Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ