Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ Հայաստանում Պինչուկինին կեղծ անձնագիր տվել

Հուլիս 19,2016 19:45

Անդրեյ Դիմիտրիի Պինչուկինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, չունենալով պատշաճ փաստաթղթեր, ապօրինի մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք, ձեռք է բերել կեղծ անձնագիր, որն օգտագործելով Հայաստանից Վրաստանի տարածքով տարանցիկ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Պինչուկինը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»),  329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը») եւ 34-329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը»):

Քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ  գլխավոր դատախազությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի հուլիսի 27-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031