Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաիրի Հունանյանն ասում էր՝ ես արեցի, դե եկեք, ժողովուրդը չեկավ». Զուգահեռներ՝ Հոկտեմբերի 27-ի հետ

Հուլիս 19,2016 19:33

«Հոդված 3» ակումբում այսօր քննարկվում էր Հիմնադիր խորհրդարանի զինված խմբի հարձակումը:

Հարցին՝ բռնության մշակույթի ընդունում կա, բոլորս խորքային պատճառները հասկանում ենք, բայց դա նորմա՞լ է, երբ արդարացնում են բռնությունը եւ ասում են՝ «լավ են արել» Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատասխանեց՝ մենք հնձում ենք այն, ինչ ցանել ենք. «Բռնությունը մեր արյան մեջ է մտել, քաղաքական գործիչն ասում է՝ հայրական ապտակ տվեցի, դա բռնություն չի՞: Թումանյանն ասել է՝ պիտի բուժվենք ներսից, ներսից ենք փտած»:

Ruben_Babayan_1

Ռուբեն Բաբայանը զուգահեռ տարավ Հոկտեմբերի 27-ի հետ. «Թող ոչ ոք չասի, որ հասարակությունը Վազգեն Սարգսյանին ընկալում էր որպես փրկիչ ու հրեշտակ: Այն ատելությունը,որ այդ ժամանակ կար Վազգեն Սարգսյանի հանդեպ, գուցե Սերժ Սարգսյանը կարող էր դեռ նախանձել: Երբ տեղի ունեցավ այդ տեռորիստական ակտը, Նաիրի Հունանյանն ասում էր՝ ես արեցի, դե եկեք, ժողովուրդը չեկավ, դիմադրեց, չընդունեց: Նույնը այսօր է, չեն ընդունում»:

Քննարկման մասնակիցներից մեկը հակադարձեց. «Սա պատասխանն է իշխանությունների 25 տարվա բռնության, բռնությամբ իշխանություն են պահում»:

Ռուբեն Բաբայանն էլ արձագանքեց. «Սպանեք: Հետո ուրիշ տեղից կգա սպանություն: Սա է ձեր վիճակը: Եթե մեղավորին փնտրում եք ձեզնից դուրս, երբեք չեք բուժվի»:

Լարիսա Ալավերդյանն էլ պատմեց. «Ես գնացել եմ ցույցի, մի տղամարդ ինձ ասում է՝ ձեզ էլ պիտի ծեծեին, որ հասկանաք ինչ է ծեծը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    «Սպանեք: Հետո ուրիշ տեղից կգա սպանություն:»: ՀՀԿի համար ճիշտ է ասված: Ապրիլին էլ 102 Հայի կոտորեցին :
    Էս հերոսների սկսած գործը Ժողովուրդը պիտի վերջացնի: Սասնա ծռերը գործի կեսը արել են: Մյուս կեսն էլ Ժողովուրդը պիտի անի: Ժողովուրդ, դուրս արի Փողոց: Հույսդ ուրիշի վրա մի դնի, քո գործը ուրիշը չի անի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031