Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական ուժեր են կուտակվում: Քիչ առաջ մոտ երեք տասնյակի հասնող ոստիկանական մեքենաներ` ոստիկաններով, մոտեցան տարածքին: Ոստիկանությունն այստեղ ոստիկանական պատնեշն է ուժեղացնում: Ժամանեցին նաեւ շտապօգնության մեքենաներ:
Հիշեցնենք, որ 19. 00-ին «Սասնա ծռերը» պետք է պատասխանեն իշխանության առաջարկին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը` չմանրամասնելով, թե ինչ առաջարկ է արվել իշխանության կողմից:
18.30-ին էլ Ազատության հրապարակից երթ է նախատեսվում: Հավանական է, որ երթի մասնակիցներն, ինչպես երեկ, այսօր էլ հավաքվեն, այսպես ասած, «դեպքի վայրում»:
Կարդացեք նաև
Այստեղ նաեւ բարձրաստիճան ոստիկաններ կան, բայց լրագրողներին բացատրություն չի տրվում, թե ինչու են այստեղ հավելյալ ուժեր կուտակվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ