Արցախի Դադիվանքի վանական համալիրը վերանորոգվում է: Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրեց Դադիվանքի վանահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Նախորդ տարի նվիրյալ հայորդիների ներդրումների շնորհիվ սկսվել է Դադիվանքի ընդհանուր նորոգումը: «Մաքրեցինք, բացեցինք որմնանկարները…Այնքան մեծ է դրանց հոգեւոր արժեքը: Այսօր պահպանվում են մեր եկեղեցին, մեր խաչքարերը: Ամենակարեւորը` նախորդ տարի վանքն ամբողջությամբ ցանկապատվեց եւ պարսպապատվեց»,-ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները` տպագիր «Առավոտ»-ի հուլիսի 20-ի համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ