Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք

Հուլիս 19,2016 17:58

Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք՝ մասնակցությամբ զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի: ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի 5-օրյա հավաքը միտված էր նրանց մասնագիտական պատրաստության մակարդակի ստուգմանը, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործմանը: Հավաքի շրջանակում ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի սպաները հավաքի մասնակիցներին ներկայացրել են սպորտի ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկայում ներդրվելիք նորամուծությունները:

havaq-5

Ստուգողական պարապմունքների միջոցով գնահատվել են մասնակիցների տեսական ու գործնական հմտությունները:

Ուսումնական հավաքի ընթացքում անցկացվել են նաև դասային որակավորման քննություններ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031