Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Որեւէ ոստիկանի սուլթանի կարգավիճակ շնորհված չէ, որ իր կոշիկի ծերը պաչեն»

Հուլիս 19,2016 17:54

«Ես շոկ ապրեցի` ծանոթանալով Դանիելի հայտարարությանը: Եթե այդ ամենը ճիշտ է, իսկ ես Դանիելին ճանաչում եմ եւ վստահ եմ, որ նա չի կարող սուտ տեղեկատվություն տարածել, ապա սա այլանդակության ամենամեծ աստիճանն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով «Իրազեկ քաղաքացի միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի այսօր արած հայտարարությանը:

Ըստ այդմ, վերջին օրերին բերման ենթարկելիս ակտիվիստներին ոչ թե ոստիկանության բաժիններ են տարել, այլ ՀՀ ոստիկանության զորքերի զորամաս: Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկված Դավիթ Սանասարյանին ու Անդրանիկ Ասլանյանին, Դանիել Իոաննիսյանն ասել է. «Դավիթին այնքան էին ծեծել, որ ուղեղի ցնցում էր ստացել: Դրանից բացի տղաների պատմելով իրենց ամեն կերպ փորձում էին ստորացնել, ստիպում էին, որ տղաները ոստիկանների կոշիկները համբուրեն, թքում էին տղաների վրա, հայհոյանքների մասին ուղղակի անիմաստ է խոսել, ու դա ողջ ճանապարհին` Ազատության հրապարակից մինչև Դավթաշեն»:

Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պետք է այս գործով անհապաղ զբաղվի:

Ի դեպ, ՄԻՊ գրասենյակն արդեն հաղորդագրություն է տարածել Դավիթ Սանասարյանի եւ Վաղինակ Շուշանյանի գործերով դիմել է ՀՔԾ: Ոստիկանների կոշիկները համբուրելու եւ թքելու փաստերի մասին, ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ ոչինչ չկա:

«Անհապաղ պետք է պատժվեն նաեւ այն ոստիկաններն, ովքեր իրենց նման այլանդակություն են թույլ տվել: Ոստիկանն իրավունք չունի նվաստացնելու ՀՀ քաղաքացուն` անկախ նրանից կիսո՞ւմ է տվյալ քաղաքացու քաղաքական հայացքները, թե՞ ոչ: Ոստիկանի գործը օրենքի սահմաններում կարգը պահպանելն է, ոչ թե ՀՀ քաղաքացուն ծեծելը, նվաստացնելը եւ կոշիկը համբուրել տալը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ այս ամենին անհապաղ պետք է լինի նաեւ ոստիկանության արձագանքը. «Հայաստանը սուլթանատ չէ: ՀՀ որեւէ օրենսգրքով, որեւէ ոստիկանի սուլթանի կարգավիճակ շնորհված չէ, որ իր կոշիկի ծերը պաչեն: Զարմանալի է, որ մինչ այս պահը չկա ոստիկանության արձագանքը: Եթե հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա առաջին շահագրգիռը ոստիկանությունը պիտի լիներ` նման ճորտատիրական կարգերին բնորոշ երեւույթն արագ հերքելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ես շատ երկրներում եմ ոստիկան տեսել, շատ լավ հիշում եմ նաև խորհրդային միլիցիոներներին: Բայց հայոց մեր այսօրվա ոստիկանները կարծես թե կապիկների մոլորակից լինեն: Ես խնդրում եմ անպայման այս մեկնաբանությունը տպագրել: Թող կարդան նաև ոստիկանները ու մի լավ նայեն իրենց հայելում, որպեսզի իրենք էլ համոզվեն, որ կապիկ չեն ծնվում, այլ վերածվում են, մոռանալով և ուրանալով իրենց Երկիրը, ծնողներին և դավաճանելով իրենց ժողովրդին:

  2. Samvel Taroyan says:

    Տո լավ է, ամեն հայ ընտանիքի 50 000 դոլլար ու Масква ПМЖ տաս վաղն էլ ամեն ինչ կծախի իսկ դա էղած չեղած մի 30 միլլիարդ դոլլարի ծախս ա ․․․

    Նենց որ հայրենիքը կոնկրետ գին էլ կա վրեն դրած խփած ա ՎԱՃԱՌՎՈՒՄ է, պռոստը թուրքերը դեբիլ են չեն ջոգում մի տարվա ռազմական բյուջեկի կեսը դան Հայերն Հայաստանը Ղարաբաղն էլ վրեն կտան իրանց․․․

  3. փիրուզակ says:

    Ներկայիս հայ ոստիկանի բացասական կերպարը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ոստիկանական համակարգում են ընդգրկվում հաճախ շատ ցածր բարոյական, կրթական,մտավոր, սոցիալական մակարդակի մարդիկ: Մտեք գրեթե յուրքանչյուր ոստիկանական բաժանմունք, դուք այնտեղ օրենքի հոտ չեք առնի: Արտասահմանում մարդ հիանում է ոստիկանի հագուկապից, մարզված ու ձգված կերպարից, շփվելու տակտից, իսկ մեր շատ ոստիկանների ճարպակալած կերպարը, թափթփված հագուկապը, քաղաքացու հետ հաղորդակցվելու տարրական կանոններին չտիրապետելը, էլ չեմ ասում օրենք չիմանալը ուղղակի խորը հիասթափություն է առաջացնում ու ամենավտանգավորը վանում է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031