Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամասսայական մրցույթի եզրափակիչը, որին մասնակցում են նախնական երկու փուլերը հաջող հաղթահարած Երեւանի, Հայաստանի բոլոր մարզերի եւ ԼՂՀ-ի 144 ընտանիքներ:
Այսօր ընտանիքները՝ երեխա, մայր եւ հայր, չորս տարիքային խմբերում մրցեցին երկու մրցաձեւերում՝ հավաքիր «Հաղթանակ» բառը, որի ժամանակ վազքով հաղթահարեցին մի քանի արգելքներ եւ հեռացատկ տեղից:
Այսօրվանից Ծաղկաձոր են ժամանում նաեւ հաշմանդամություն ունեցող 22 լավագույն մարզական ընտանիքները: Նրանք պայքարի մեջ կներգրավվեն վաղվանից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ