Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը

Հուլիս 19,2016 17:12

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության /ՊՊԾ/ գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով:

ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arman says:

    Մենք իրավունք ունենք ընտրությունից ընտրություն բռնազավթել իշխանությունը, թալանել երկիրը եւ մղել միլիոնավոր հայերի արտագաղթել սեփական հայրենիքից, մենք իրավունք ունենք գրպանել բանակի հզորացմանն անհրաժեշտ գումարները եւ թուլացնել Հայաստանն այն աստիճանի, որ միայն պարապները չեն ուզում հարձակվել մեզ վրա, խլել մեր հողերը եւ կամ մեր ինքնիշխանությունը, սպանել մեր զինվորներին, մենք իրավունք ունենք ձեզ գնդակահարելու մարտի մեկին եւ սպանելու ձեզ, մենք իրավունք ունենք ձեզ բռնելու եւ նետելու բանտերը ձեր քաղաքական խաղաղ պայքարի համար, մենք իրավունք ունենք ձեզ ծեծի ենթարկել անգամ ամենաանմեղ քաղաքական ակցիան իրականացնելու փորձի համար, եւ ընդհանրապես մենք իրավունք ունենք խախտել սահմանադրությունն ու օրենքները ամեն քայլափոխի, իսկ դուք պարտավոր եք չըմբոստանալ եւ շարժվել այդ սահմանադրության տառին համապատասխան

  2. Մեսրոպ Թումանյան says:

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանն ու հայերին հարստահարողների և երկիրը դատարկողների, Հայրենիքը կործանողների անվտանգության ծառայությունն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031