Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ռեժիսոր Մանժանտը պապերի ծննդավայր տարավ 7 հայերի

Հուլիս 19,2016 16:54

«Ոսկե ծիրանի» միջազգային կինոփառատոնի առիթով Երեւանում էր բեռլինաբնակ մեր հայրենակից Ստեփան Գանտրալյանը, որը դերասան է, երաժիշտ, ու ինչպես «Առավոտի» հետ զրույցում ինքն է ասում՝ տարբեր բաներով է զբաղվում: Նա դստեր՝ Անուշ Սիմոնի հետ նկարահանվել է Բեռնար Մանժանտի «Ճանապարհորդություն Անատոլիայում» ֆիլմում, որը վերջերս ցուցադրվեց երեւանյան փառատոնի օրերին: Վավերագրական ֆիլմի հերոսները աշխարհի տարբեր անկյուններում ապրող 7 հայեր են, որոնց նախնիները ցեղասպանության վերապրածներ են:

Ցեղասպանությունից մեկ ամբողջ դար անց հայաստանյան տուրօպերատորները հատուկ փաթեթ են առաջարկում այն մարդկանց, որոնք ցանկանում են այցելել Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող իրենց պապենական հողերը: Այս նոր նախաձեռնությունից ոգևորված ռեժիսոր Բեռնար Մանժանտը յոթ ուղեկից է հավաքում Հայաստանից, Թուրքիայից ու Եվրոպայից և ավտոբուսով ուղեւորվում դեպի Արևելյան Անատոլիա: Ֆիլմը պատմում է Ռեմոնի, Աննայի, Հակոբի, Մելիսայի, Ջոանի, Ստեփանի և Անուշի արկածների մասին այն հողերում, որտեղ մինչև 1915-ը ապրում էին իրենց նախնիները…

Իսկ թե ինչպես է 36 տարեկանում հայտնվել «դրսում» եւ ինչ դժվարությունների միջով է անցել Ստեփան Գանտրալյանը, մինչեւ կարողացել է ոտքի կանգնել, կարդացեք հուլիսի 20-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ստեփան Գանտրալյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031