Լրահոս
Օրվա լրահոսը

 Մեղադրվում է տատի մահից հետո 4 ամիս նրա թոշակը ստանալու մեջ

Հուլիս 19,2016 16:37

Արամ Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մայիսի 30-ին իր տատի՝ Դիլիջան քաղաքի բնակչուհի Հասմիկ Ասատրյանի մահից հետո վերցնելով նրա կենսաթոշակի ստացման բանկային քարտը. լռություն դրսեւորելով եւ նրա մահվան լուրը չհաղորդելով համապատասխան մարմիններին, 4 ամիս շարունակ բանկոմատից գումարը կանխիկացնելու եղանակով խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 129 հազար 540 դրամ, պետությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ա. Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով («Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը»): Հարուցված քրեական գործին, որպես իրեղեն ապացույց, կցված է Հ. Ասատրյանի պլաստիկ բանկային քարտը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Ալիխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031