Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցի տանկիստները շատ են զիջում մերոնց». գյումրեցի տանկիստի գնահատականը

Հուլիս 19,2016 16:02

Գյումրեցի տանկիստ Սանասար Ծառուկյանը, որը պատրաստվում է մասնակցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում օգոստոսի 1-13-ն անցկացվող «Տանկային երկրամարտ» համաշխարհային մրցույթին, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ո՞րն է մեր տանկիստների հերոսությունների գաղտնիքը, որոնք մարտի դաշտում հին մոդելի տանկերով կարողացան խոցել թշնամու գերժամանակակից տանկերն, ասաց.

«Հաջողությունը պայմանավորված չէ տանկերի որակով, պայմանավորված է գիտելիքներով: Եթե մենք ունենանք նույն տեխնիկան, ինչը որ ունի Ադրբեջանը ու չկարողանանք օգտագործել, դա հավասար է չունենալուն: Ադրբեջանցի տանկիստները իրենց գիտելիքներով շատ են զիջում մերոնց: Եթե ուզում ես լավ տանկիստ դառնալ, առաջնահերթ քո միջից պիտի հանես վախը, կռվի դաշտում տանկիստի կյանքի տևողությունը շատ քիչ է, երկրորդն էլ գիտելիքներդ գործնականում ճիշտ կիրառես»:

Գյումրեցի տանկիստը, որը 2014-ին արդեն իսկ մասնակցել է Մոսկվայում անցկացվող «Տանկային երկրամարտ» համաշխարհային մրցույթին ու գրավել երկրորդ պատվավոր տեղը, նշում է, որ մրցակից երկրներից Հայաստանի համար ուժեղ թիմեր գոյություն չեն ունեցել, համահավասար թիմեր են եղել, դրանք են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Հետաքրքիրն այն է, որ հաղթանակ տանելով՝ իրենք չեն իմացել, որ պարգևատրվել են տանկով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մի բուռ ազգ says:

    Հաջողություն տղեք, այսինքն հաղթանակ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031