Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. Հանրապետության նախագա՛հ, ԱԺ նախագա՛հ, վարչապե՛տ, հանդես եկե՛ք ուղերձով

Հուլիս 19,2016 15:39

Արդեն երրորդ օրն է՝ մեր երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Առկա է զինված առճակատում, կա արյունահեղության մեծ վտանգ, կա ողբերգական զարգացումների մեծ պոտենցիալ։

Փողոցներում և հրապարակներում մեր քաղաքացիներն իրենց մտահոգություններն ու անհանգստությունն են արտահայտում։ Իրավապահները հաճախ դիմում են անհիմն բռնաճնշումների, ինչն իր հերթին նպաստում է լարվածության մեծացմանը։ Մթնոլորտը երկրում ժամ առ ժամ շիկանում է։ Հայաստանը վատ իմաստով հայտնվել է միջազգային հանրության և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Այս պայմաններում արդեն երրորդ օրն է՝ երկրի նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը լռում են։ Աշխարհում չկա մի երկիր, մի նախադեպ, որ երկրի ղեկավարությունը ծայրահեղ լարվածության պահին օտարանա ժողովրդից և ասելիք չունենա։ Դժվար պահերին պետք է կարողանալ պատասխանատվություն վերցնել և հրապարակավ արտահայտվել։

Կոչ եմ անում, որ, որքան էլ դժվար լինի ձևակերպել ասելիքը, երկրի ղեկավարությունը տեսակետ հայտնի։ Հանրապետության նախագա՛հ, ԱԺ նախագա՛հ, վարչապե՛տ, հանդես եկե՛ք ուղերձով, խոսե՛ք ժողովրդի հետ, ելքեր առաջարկե՛ք։ Հակառակ պարագայում ձեր լռությունը անհասկանալի է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

«Համախմբում» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր

Հ. Գ. Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան այս գրառման ներքո օգտատերերից մեկն անմիջապես տեղադրել է 2008 թվականի մարտի 1-ին նախագահի նստավայրում նրա ասուլիսի տեսագրությունից մի հատված:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031