«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում է եւ բանակցում է ոստիկանների հետ, որ մտնի ՊՊԾ գունդ:
Լրագրողների հետ զրույցում նա դժգոհեց, որ որեւէ պատճառաբանություն չեն ասում, մերժում են. «Ես ուզում եմ խոսել ոստիկանապետի հետ, ոստիկանապետի տեղակալների հետ, արդեն երրորդ օրն է, ունեմ խնդրանք տեսնելու տղաներին, բայց իմ խնդրանքը նույնիսկ քննարկման առարկա չի դարձել: Չկա պատասխան, ասում են՝ մենք հեսա ձեզ կպատասխանենք ու 3-րդ օրն է՝ ոչ մի պատասխան չի տրամադրվել»:
Նա ասաց, որ իր հեռախոսազանգը պաշտոնական պահանջ է, զանգել է, ասել է, որ ցանկանում է տեսնել ոստիկանապետին, հիմա էլ տարածքում է, բայց իրեն չեն արձագանքում:
Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ ՀՀ ոստիկանությունը չի վերահսկում իրավիճակը. «Ապօրինի գործառույթներ է իրականացնում, ռեպրեսիաներ է իրականացնում՝ քաղաքացիների նկատմամբ: Հենց այնպես չեն իրականացվում, ունեն հեղինակներ: Հեղինակը Սերժ Սարգսյանն է: Իր կողմից են այս ապօրինությունները հրահանգվում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ