Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և պատրաստելու կասկածանքով, հուլիսի 16-ին, ժամը 23.45-ին, Գյումրիի Գնունյան փողոցի թիվ 51 տան դիմացից բերման են ենթարկել 1971 թ. ծնված, նախկինում դատված Սերոբ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել և առգրավվել է 10 մլ ծավալով ներարկիչ, որի մեջ առկա էր 4 մլ դեղին, յուրահատուկ հոտով հեղուկ զանգված:
Սերոբ Մ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն