Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական փորձից եք ասո՞ւմ. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 19,2016 13:48

«Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդեցին ամենատարբեր քաղաքական կուսակցությունների ու գործիչների հայտարարություններն ու մեկնաբանությունները։ Դրանց մեջ ուշագրավը, սակայն, երկուսն էին։ Մեջբերենք։

«Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել։ Ծայրահեղական մտածողությունը ընդհակառակը նվազեցնում է որակական փոփոխությունների հնարավորությունը։ Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու։ Վստահ եմ, որ նրանք հանրային լայն աջակցություն չեն կարող ունենալ»,- այս խոսքերի հեղինակը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է։

«Նման անօրինական գործողություններով հարցեր լուծելն անընդունելի է, ես կողմնակից չեմ այսպիսի քայլերի։ Դրանք միայն վնաս են հասցնում Հայաստանին, իսկ հարցեր լուծելու համար կան այլ ճանապարհներ»,- այս հայտարարության հեղինակն էլ ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն է։

Միանշանակ է՝ զենքով, բռնություններով, եւ ընդհանրապես անօրինական մեթոդներով հարցեր լուծելն անընդունելի է, եւ նման գործողությունները լրջագույն վնաս են հասցնում երկրի հեղինակությանը։ Բայց ուշադրություն դարձրեք, թե ովքեր են հանդես գալիս ապօրինական գործողություններով հարցեր լուծելու դեմ. նրանք, ովքեր ոչ հեռավոր անցյալում անձամբ են մասնակից եղել նման գործողությունների՝ նորանկախ հանրապետության պատմության մեջ ձեւավորելով ուժով հարց լուծելու ավանդույթը:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Մարդիկ պաշտոնի խնդիր են լուծում: Բոլորը, ովքեր ինչ որ ակնկալիք ունեն Սեժից, հենց այս ոգով հարկ են համարում կարծիք հայտնել: Ոչ մի հեղինակություն այլևս չկա քաղաքական գործիչների մեջ: Լյուստրացիայի կարիք չկա:

  2. փիրուզակ says:

    Այս անունների կողքին ավելացրեք Արտաշես Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի անուններն էլ:)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031