Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել երկրի իշխող կուսակցության ժողովի ընթացքում, որի ժամանակ անդրադարձել է 2016թ. հուլիսի լույս 16-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու գործում գլխավոր մեղադրյալ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի՝ Թուրքիային արտահանձնելու խնդրին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Խոսելով Գյուլենին ԱՄՆ-ից Թուրքիա տեղափոխելու հարցի մասին՝ Յըլդըրըմն ասել է. «Այսօր առանց բացառության բոլորը տեսան, թե նրանք (գյուլենականները,- խմբ.) ինչքան վտանգավոր ու զինված կազմակերպություն են։ Ես էլ, մեր նախագահն էլ ահաբեկիչների ղեկավար Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ կոչով դիմել ենք ԱՄՆ-ին»։