Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիմա՝ ահաբեկչության պատճառների մասին. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 19,2016 13:28

Հիմա՝ ահաբեկչության պատճառների մասին։ Հասկանալի է, որ հիմնական նպատակը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելը չէր, այլ այն, որ այդ մարդիկ համոզված էին «սրանցից պրծնելու» ուրիշ ձեւ չկա։

Իսկ ո՞վ էր նրանց ուղեղներում արմատավորել այդ համոզմունքը, ո՞վ էր տեսախցիկների առաջ հայտարարում, թե «ինչքան տոկոս պետք լինի՝ կխփենք» կամ «տեսանելի ապագայում Հայաստանում դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյանով»։ Այդ հայտարարությունների հեղինակները (տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Շարմազանովը) չէի՞ն մտածել, որ եթե սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու բոլոր ճանապարհները «չորով» փակվեն՝ միշտ էլ կարող են գտնվել մի խումբ մարդիկ, ովքեր կփորձեն դա իրականացնել հակասահմանադրական ճանապարհով։

Այո, կոնկրետ այս դեպքում այն մարդիկ, ովքեր փորձել են իրականացնել դա, ժողովրդի աջակցությունը չեն վայելում, այդ մարդկանց թիկունքում չկա քաղաքական այնպիսի ուժ, որի հետեւից ժողովուրդը կգնա, դրա համար էլ այս «օպերացիան» ի սկգբանե դատապարտված էր ձախողման, բայց մի՞թե դա փոխում է երկրում ստեղծված ընդհանուր վիճակը (կամ Սերժ Սարգսյանի ասած «գաղջ մթնոլորտը»)։

Եվս մի հանգամանք։ «Սասնա ծռեր» խմբավորման զինյալներն, իհարկե,

իրենց հաշվարկներում սխալվել էին։ Նրանց թվում էր, թե «դանակը ոսկորին է հասել», եւ բավական է մի կայծ, ու հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց՝ միանալու իրենց «ապստամբությանը»։ Նրանք հաշվի չէին առել, որ թեեւ «դանակը ոսկորին հասնելու» հարցում իրենք իրավացի են, բայց մարդիկ փողոց դուրս գալու փոխարեն կգերադասեն արտագաղթել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031