Տերյան 23-ի բնակիչները ահազանգել են, որ առավոտվանից քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանի բնակարան են եկել ԱԻՆ-ը եւ ոստիկանությունը: Այժմ Վարդան Գերավետյանի բնակարանի դիմաց մի խումբ լրագրողներ են: Իրավապահ մարմինները ներսում քննչական գործողություններ են իրականացնում:
Գերավետյանի բնակարանի երկաթյա դուռը կոտրել են: Հարեւանները պատմում են, որ առավոտյան երբ ոստիկանությունը գործողություններ է սկսել, Գերավետյանը տանը չի եղել, արդեն մի քանի օր է նրա հետ չեն կարողանում կապվել:
Հարեւանները հայտնեցին, որ իրենց ասել են, որ Գերավետյանի տանը զենք են փնտրում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ