Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հորդորեց պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը: Նա հայտնել էր, որ համանախագահները Անկարա են այցելելու։ Ակնկալվում էր, որ համանախագահները հուլիսի 18-ին են ժամանելու Անկարա, սակայն Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ այցելությունը հետաձգվեց:
«Առավոտ»-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հարց ուղղեց` թե ՄԽ-ի համանախագահները պաշտոնական Անկարայի հետ ԼՂ հարցը քննարկելու ի՞նչ շարժառիթ ունեն այս փուլում։
«Մինսկի Խմբի համանախագահներն այցելել ու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացրել Մինսկի խմբի անդամ յուրաքանչյուր երկրի մայրաքաղաքում: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք եղել ենք Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների մայրաքաղաքներում, բացի Անկարայից եւ այժմ դիտարկում ենք այնտեղ ուղեւորվելու ժամկետները: Մենք արժեւորում ենք թուրք պաշտոնյաների հետ կարծիքներ փոխանակելու հնարավորությունը եւ նրանց աջակցության ապահովումը կապված կարգավորման շուրջ առարկայական բանակցություններն առաջ տանելու ու բռնության ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների իրագործման մեր ջանքերի հետ», «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց ամերիկացի համանախագահը:
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք հուլիսի 20-ի տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ