Լրահոս
Օրվա լրահոսը

Եղնուկյանի դստերը ոստիկանները ամոթանք են տվել, ասելով, թե ձեր քայլերով արյունահեղություն եք ուզում

Հուլիս 19,2016 13:10

Aravot.am-ի հետ զրույցում Էլմոն Եղնուկյանը, որը Կարո Եղնուկյանի դուստրն է եւ բռնի ուժով տարվել էր ոստիկանական բաժանմունք, ասաց. «Երեկ ժամը 1-ի սահմաններում ընկերներով որոշեցինք պաստառ պատրաստել եւ որոշեցինք կարճ-կոնկրետ գրել՝ այլ ելք չկա, երբ նկարեցինք-վերջացրինք, ոստիկանները եկան եւ մեզ բերման ենթարկեցին: Բավականին բռնի կերպով քաշքշելով, ցավացնելով, ձեռքերից եւ ոտքերից բռնելով, որեւէ հիմք, պահանջ չներկայացրին, թե մենք ինչ օրենք ենք խախտել, մի մասին տարան Էրեբունի բաժին, մի մասին՝ Կենտրոն:

Էրեբունի բաժնում էի ես, քույրս եւ այլ երիտասարդներ, մեզ միանգամից տարան քրեական բաժին եւ այդպես էլ չէին ասում, թե մեզ ինչի համար են բերման ենթարկել, ինչի համար ենք մենք այստեղ:

Անձնական խուզարկություն կատարեցին, փաստաթղթեր ստուգեցին եւ վերջում պարզվեց մենք կասկածվում ենք հանցագործություն կատարելու մեջ: Թե ինչ հանցագործություն՝ այդ էլ չհասկացանք:

Exnukyani_Axjik

Այդպես 5,5 ժամ պահեցին, որեւիցե ավելորդ արարք իրենց թույլ չտվեցին այդ բաժնում, մեզ հետ նորմալ խոսեցին, նորմալ վարվեցին, բռնություն չկիրառեցին: Ժամը 7-ի սահմաններում բաց թողեցին»:

Էլմոն Եղնուկյանի խոսքերով՝ ոստիկաններն իրենց ամոթանք էին տալիս, թե ինչու են նման բան անում, ասելով, որ իրենց այդ քայլով արյունահեղություն են ուզում: «Մենք փորձեցինք բացատրել, որ  պաստառ պատրաստելով մենք արյունահեղություն չենք ուզում, եկել ենք, որովհետեւ չենք ուզում արյունահեղություն: Իսկ ինչ վերաբերում է պաստառի մակագրությանը՝ «այլ ելք չկա», դա վերաբերում է նրան, որ այդ մարդիկ՝ «Սասնա ծռեր» խմբավորումը գտնում է, որ այլ կերպ չկա եւ այդպես են փորձում ինչ-որ բանի հասնել, որպեսզի արյուն չթափվի անտեղի տեղը»:

Էլմոն Եղնուկյանին հանդիպեցինք Խորենացի փողոցում, որը փակ էր ոստիկանների կողմից:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Էլմոն, աղջիկս, կը բաւէ այլեւս…

    ասիկա խաղ չէ

    մարդ մեռաւ

    հայ, ընտանիքի տէր մարդ սպաննուեցաւ

    լրիվ յիմարութեան մը համար…

    տուն գացէք այլեւս, աղջիկս…
    որպէսզի թերեւս կարելի ըլլայ որ այդ մոլորեալները ողջ մնան

  2. Համո says:

    Դու ողջ լինես Հայդուկ, հանգիստ ապրիր Գանատաներում…. քեզ պետք ա՞, կարդում ես, գրում ես

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031