26-ամյա պակիստանցի Քանդիլ Բալոչին սպանված էին գտել սեփական տանը։ Աղջկան խեղդամահ էր արել հարազատ եղբայրը՝ Վասիմը, այն բանից հետո, երբ աղջիկը Պակիստանի չափանիշներով «բաց լուսանկարներ» էր տեղադրել սոցիալական կայքերում։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Քիմ Քարդաշյանին նման աղջկա սպանությունից հետո, հանցագործ եղբայրն ասել է, որ բացարձակապես չի փոշմանում կատարածի համար, որովհետև իր քույրը խայտառակել է իրենց ամբողջ ընտանիքը։
Ռուսական պարբերականը ուսումնասիրել է Քանդիլ Բալոչի կյանքը, նրա ցուցաբերած ակտիվությունը սոցիալական կայքերում։
Կարդացեք նաև
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարած վերջին գրառման մեջ աղջիկը նշել է, որ ինքը այդպիսի լուսանկարներ ու տեսահոլովակներ է հրապարակում, որովհետև եկել է փոփոխությունների ժամանակը, աշխարհը փոխվում է և բոլորը դա պետք է հասկանան։