ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հարցազրույց է տվել NBC-ին, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է The Great Middle East-ը։
ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն աշխատում են համատեղ։
Քերին խոսել է նաև 2016թ. հուլիսին ՌԴ կատարած իր վերջին այցելության մասին, ասելով, որ այդ այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը։