Ադրբեջանում հնարավոր է երկարացվի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը։
Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների ծրագրից։ Դրա համաձայն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է ավելացվել ևս երկու տարով։ Այդ փոփոխություններից հետո նախագահը իրավունք կստանա 5-ի փոխարեն պաշտոնավարել 7 տարի։