Պաշտոնական այցով Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա մեկնած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Սլովենիայի նախագահի հետ հանդիպումից հետո, ներկայացել է մամուլի ասուլիսին, որի ընթացքում խոսել է տարբեր թեմաների շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։
Երկու երկրների նախագահների մամուլի ասուլիսի ընթացքում նախագահ Մարգվելաշվիլին անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին՝ ասելով. «Հենց որ կլուծվի բռնազավթման խնդիրը, մենք պատրաստ ենք բարիդրացիական հարաբերություններ հաստատել ՌԴ-ի հետ»։
Ավելի մանրամասնելով ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունների թեման՝ Մարգվելաշվիլին ասել է. «Ռուսաստանը բռնազավթել է վրացական 2 շրջան, և մեր վերաբերմունքը մեր հարևանի հանդեպ շատ պարզ է և հստակ։ Այն հետևյալն է՝ մենք երբեք չենք հաշտվելու բռնազավթման հետ։ Մենք կարծում ենք, որ բռնազավթումը ոչինչ չի տվել որևէ մեկին՝ այդ թվում և ՌԴ-ին ու բռնազավթված շրջաններին, իսկ Վրաստանի համար դա ծայրահեղ խնդիր է»։