Ակնհայտ է, որ եթե անգամ իշխանությունները որոշեն, որ իրենց համար զոհերի լինել-չլինելու հարցն էական չէ, ապա գրոհը մարտավարական տեսանկյունից եւս ռիսկային է։ Կա մի կարեւոր հարց, որը չի հնչել, եւ դրա պատասխանը ոչ ոք, թերեւս բացի զինյալներից, չգիտի. ՊՊԾ գունդը գրավելուց հետո նրանք ազատ գործելու ժամանակ ունեցել են, թե ոչ, որքան ժամանակ հետո են ոստիկանները տարածքը շրջափակել եւ օղակի մեջ վերցրել։ Իրավապահները կարո՞ղ են միանշանակ համոզված լինել, որ մինչեւ տարածքն իրենց կողմից օղակի մեջ վերցնելը ՊՊԾ գնդում գտնվող զենք- զինամթերքից որոշակի քանակ դուրս չի տարվել։
Եթե անգամ Սերժ Սարգսյանը գրոհելու հրաման էլ արձակի, եւ իրադարձությունները զարգանան միայն ՊՊԾ գնդի տարածքում, ու երկուստեք զոհերի գնով իշխանությունները զինյալներին զինաթափեն, ապա Հայաստանի հասարակության զարգացումն առնվազն մի քանի տարով կրկին ետ կշպրտվի։ Հաշվի առնելով, որ Հայաստանի հասարակությունը ներկայումս, մեղմ ասած, մի երեւելի վիճակում չէ, հասկանալի է, որ նման զարգացումների բացասական հետեւանքները կարող են կործանարար լինել մեր երկրի համար:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում