Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Դուք միայն տեսեք, թե ինչ ցնծություն է ադրբեջանական ԶԼՄ-ներում». «Իրատես»

Հուլիս 19,2016 12:02

«Իրատեսը» զրուցել է պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ:

Քանի որ «Սասնա ծռեր» խմբավորումն իր քայլը պայմանավորում է նաև Արցախի շուրջ «դավաճանական» զարգացումներով, փորձեցինք պարոն Հարությունյանից այս առնչությամբ ևս մեկնաբանություն լսել:

«Սա ամենամեծ հարվածն է և՛ Հայաստանին, և՛ Արցախին, դավաճանություն հայկական պետականության հանդեպ։ Այս քայլով ոչ միայն չեն նպաստի Արցախի հիմնախնդրի լուծմանը, այլև անդառնալի վնասներ կտան։ Դուք միայն տեսեք, թե ինչ ցնծություն է ադրբեջանական ԶԼՄ-ներում։ Սա՞ է նրանց ուզածը։

Արցախում չկա մեկը, որ ոչ միայն հավանության արժանացնի, այլև մի փոքր դրական արտահայտվի այս արարքի առնչությամբ։ Սա նաև հարված էր Հայաստանի միջազգային վարկանիշին»,- նշեց պատգամավորը, հավելելով, որ շատերն են իշխանությունից դժգոհ, բայց երբեք այսպիսի մեթոդներով խնդիրների լուծման չեն գնում, որովհետև դա պետության հիմքերը խարխլող գործելակերպ է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անուն says:

    Իսկ արտագաղթի հետ կապված ադրբեջանական ԶԼՄ-ների ցնծությունը չեք տեսել?

  2. փիրուզակ says:

    Ուրիշ երգ չունեք երգելու, էդ մեկը շաաաաաաաաաաաաաատ ենք լսել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031