Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Եթե խորհրդարանը թույլատրի մահապատիժը, ես կվավերացնեմ. T24

Հուլիս 19,2016 11:55

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել CNN-ին, որի ընթացքում խոսել է 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի մասին, տեղեկացնում է թուրքական T24-ը։

Անդրադառնալով ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի թեմային, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար, Էրդողանն ասել է. «Եթե ԱՄՆ-ն չարտահանձնի Ֆեթուլլահ Գյուլենին, մենք էլ ԱՄՆ-ի պահանջած մարդկանց չենք վերադարձնի»։

Հարցազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրք հասարակության որոշակի շրջանակներում առկա մահապատիժը կրկին օրինականացնելու տրամադրություններին. «Հայրենիքի հանդեպ բացարձակ դավաճանության մեղադրանք կա։ Մահապատժի մասին օրինագիծը խորհրդարան կներկայացվի։ Մեջլիսն ինչ որոշում ընդունի, վավերացնելու եմ։ Ինչո՞ւ նրանց տարիներով բանտում պահենք և կերակրենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031