Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն այնքան վախեցան, որ «Կալաշնիկով» ավտոմատների ապահովիչները կիսաթաքուն կերպով դրեցին «ավտոմատ կրակ» ռեժիմում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 19,2016 11:54

Անշուշտ, ոստիկանությունում կան հանցագործությունների դեմ պայքարում մարտունակ, կրակել իմացող եւ «դուխով» ծառայողներ։ Դրանց թվին են պատկանում, օրինակ, քրեական հետախուզման աշխատակիցները («օպեր-լիազորները») եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկ ջոկատը (հայտնի որպես «6-րդ վարչության սպեցնազ»)։

Սակայն այդ ստորաբաժանումները խիստ սահմանափակ են, իսկ ոստիկանության հիմնական կազմը կամ գրող-ջնջող թաղայիններն ու հետաքննիչներն են, կամ հավաքներ ցրող ՊՊԾ գունդը եւ ոստիկանության զորքերն են։ Իսկ այս խմբերը ընդհանրապես պատրաստված չեն լուրջ դիմադրություն ցույց տվողների դեմ պայքարելու համար։

Ոստիկանության այսօրինակ ծառայողների անպատրաստությունը ընդգծվեց ոչ միայն ՊՊԾ գնդի գրավման պատմությամբ, այլեւ դրան հաջորդած դեպքերին։ Օրինակ, երբ կիրակի երեկոյան մի խումբ քաղաքացիներ (լրագրողներ, փաստաբան, ձերբակալվածների հարազատներ) մոտեցան ոստիկանության զորքերի 1033 զորամասին եւ պահանջեցին, որ փաստաբանին ներս թողնեն, անցակետում հսկողություն անող ոստիկաններն այնքան վախեցան, որ «Կալաշնիկով» ավտոմատների ապահովիչները կիսաթաքուն կերպով դրեցին «ավտոմատ կրակ» ռեժիմում…

Պատկերացնու՞մ եք, մի քանի անզեն ոչ ագրեսիվ քաղաքացու ներկայություն ստիպեց, որ ոստիկանության զորքերի ծառայողները վախենան այն աստիճանի, որ ինքնաձիգերը բերեն կրակին պատրաստ ռեժիմ (այդ ծառայողների վախեցած հայացքների մասին խոսելն անգամ ավելորդ է)։

Հիշեցնենք, որ խոսքը ոստիկանության պարեկապահակային ծառայության եւ ոստիկանության զորքերի ծառայողների մասին է… Ծառայողներ, որոնք միջին վիճակագրական թաղի «դուխով տղայի» ինքնավստահության կեսի կեսն էլ չունեն։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031