Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի սրտում նման հարձակումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի վրա. «Ժողովուրդ»

Հուլիս 19,2016 11:45

Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 17-ին Երեւանում՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում, շոկային էր բոլորիս համար։ Կատարվածն անթույլատրելի էր ոչ միայն զոհի եւ վիրավորների, առհասարակ, զինված հարձակմամբ եւ ոստիկանական օբյեկտի գրավմամբ իշխանափոխության հասնելու, այլեւ նման ծայրահեղ քայլի արտաքին քաղաքական ծանր հետեւանքների տեսանկյունից։ Հատկապես այս փուլում, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են պատերազմի շեմին եւ ընթանում են ակտիվ բանակցություններ, որոնց ընթացքում, բնականաբար, կիրառվում են լուրջ ճնշումներ՝ հայկական կողմին զիջումների հարկադրելու ուղղությամբ /Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներն, անշուշտ, եւս փոքր չեն/, Երեւանի սրտում նման հարձակումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի վրա:

Արդյոք հենց այս փուլում երկրում խժդժությունների բարձրացումն այն տրոյական ձին չէ, որը թշնամու առջեւ կբացի հենց նույն ազատագրված տարածքների, եւ ոչ միայն, դարպասները։ Այլ պարագայում միգուցե կարելի էր նման հարցադրումները համարել արտաշեսգեղամյանականություն, սակայն ապրիլյան պատերազմից հետո, կարծում ենք, այս հարցի շուրջ մոտեցումների վերանայում պետք է լիներ նաեւ արմատական ընդդիմության մոտ։

Իհարկե, կոռումպացված իշխանությունը բազում այլ «տրոյական ձիեր» է այս տարիներին ներս թողել, որոնք քայքայել են մեր երկրի անվտանգությունը։ Պետք է պայքարել դրա դեմ, պետք է պարտադրել իշխանություններին վերափոխվել կամ հեռանալ։ Սակայն դա պետք է արվի առանց զենքի եւ առանց զոհերի։.

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031